Մերձավոր Արևելքը պատրաստ չէ նոր պատերազմի. Հասան Ռոուհանի

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին այսօր հայտարարել է, որ միջազգային հանրությունն ու Մերձավոր Արևելքի ժողովուրդները պատրաստ չեն տարածաշրջանում նոր պատերազմի:

Ռոուհանին ընդգծել է, որ գոյություն ունեն տարածաշրջանային կայունության իրական սպառնալիքներ, որոնք էլ հարուցել են ահաբեկչության ու ծայրահեղականության նոր ալիքներ, որոնք ժամանակի ընթացքում միայն աճում են:

Ռոուհանիից առաջ էլ Սիրիայի վրա հնարավոր հարձակման հետ կապված մտահոգություն էր հայտնել Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի վրա հարձակվելը աղտելաի հետևանքներ կունենա ողջ տարածաշրջանի համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031