Բաժիններ՝

Դմիտրի Շաշկինը պատրաստ է «բանտային սկանդալի» գործով համագործակցել հետաքննության հետ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պատիժների իրագործման ու իրավական օգնության, ինչպես նաև  կրթության ու պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Շաշկինը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել հետաքննության հետ՝ հերքելով գլխավոր դատախազության այն պնդումը, թե գերատեսչության բարձրաստիճան չինովնիկները տեղյակ են եղել բանտերում բանտարկյալներին կտտանքների ենթարկելու մասին:

2013 թվականի հուլիսի 25-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը սկսել է հետաքննել Պատիժների իրագործման ու իրավական օգնության նախարարության բարձրաստիճան չինովնիկների հավանական անփութության փաստը՝ կապված վրացական բանտերում բանտարկյալներին ծեծի ենթարկելու, կտտաննքերի ենթարկելու և անմարդկային վերաբերմունքի արժանացնելու հետ:

Տվյալ գործով որպես վկաներ օգոստոսի 16-ին կանչվել են տվյալ գերատեսչության նախկին ղեկավարներ Դմիտրի Շաշկինն ու Խաթունա Կալմախելիձեն: Շաշկինի հարցաքննությունն այն ժամանակ չէր կայացել, քանի որ նա բուժման նպատակով գտնվում էր Լոնդոնում:

Լրագրողների հետ ունեցած այսօրվա զրույցում Շաշկինն ընդգծել է, որ պատրաստ է ներկայանալ դատախազություն և համագործակցել հետաքննության հետ: Վրաստանում «բանտային սկանդալը» սկսվել է նախորդ տարվա սեպտեմբերի 18-ին, երբ ողջ երկրով տարածվեցին Գլդանի թիվ 8 բանտում կատարված կտաննքների մասին զարհուրելի տեսանյութերը:

Շատերի կարծիքով՝ հենց այդ տեսանյութերը վճռեցին միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած դաշինքի հաղթանակը նախորդ տարվա հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս