Բաժիններ՝

Բաղդադում այսօրվա ահաբեկչությունների զոհերի քանակը հասել է 71-ի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում այսօր գրանցված պայթյունների հետևանքով զոհվածների քանակը հասել է 71-ի: Բացի այդ, վիրավորվել է ավելի քան 200 մարդ: Այս մասին գործակալությանը հայտնել են բժշկական աղբյուրները:

Սրանց առաջ էլ հաղորդվել էր 51 զոհի և ավելի քան 150 վիրավորի մասին: Բաղդադի թաղամասերում այսօր պայթեցվել է պայթուցիկով լի մոտ 10 ավտոմեքենա: Պայթյունները հիմնականում գրանցվել են Բաղդադի՝ գերազանցապես շիաներով բնակեցված թաղամասերում:

Ռումբով բեռնված ավտոմեքենաներից մեկն էլ մխրճվել է ոստիկանատան մեջ և պայթել է: Իրաքի իրավապահների ու բժիշկների տվյալներով՝ այս տարի Իրաքում ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 3700 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031