
Դիարբեքիրում բազավորված կործանիչները բերվել են մարտական լիովին պատրաստության

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Դիարբեքիրում բազավորված Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները բերվել են մարտական լիովին պատրաստության՝ կապված Սիրիայի դեմ Արևմուտքի հնարավոր ռազմական գործողության հետ:
Թուրքական տարբեր բազաներից F-16 տիպի մոտ 20 կործանիչ է կենտրոնացվել Դիարբեքիրի նահանգում, որը գտնվում է թուրք-սիրիական սահմանից ոչ հեռու: Բացի այդ, թուրքական ինքնաթիռներն ամեն օր վարժանքներ են անցկացնում Սիրիայի սահմանի մոտ:
Վերջին երկու օրվա ընթացքում նրանք 6 հետախուզական թռիչք են իրականացրել Սիրիայի հետ սահմանի երկայնքով: