
ԱՄՆ-ի միջամտությունը Սիրիայում աղետալի հետևանքներ կունենա ողջ տարածաշրջանի համար. Ալի Խամենեի

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին Նախարարների կաբինետի հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում ռազական միջամտությունը կունենա աղետալի հետևանքներ ողջ տարածաշրջանի համար.
«ԱՄՆ-ի միջամտությունը աղետալի կլինի տարածաշրջանի համար: Այս տարածաշրջանը նման է վառոդի տակառի: Անհնար է կանխատեսել այդպիսի գործողությունների ապագան:
Ինչ վերաբերում է Եգիպտոսում տիրող իրավիճակին, ապա Իրանը մտադիր չէ միջամտել այդ երկրի ներքին խնդիրներին: Եվ այնուամենայնիվ, նրանք, ովքեր սպանում են անզեն մարդկանց, պատասխանատվություն են կրելու դրա համար: Բնականաբար, նրանք դատապարտված են դրան»: