
ՄԱԿ ԱԽ-ը պետք է անհապաղ միջամտի Սիրիայում ստեղծված իրավիճակին. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ ՄԱԿ ԱԽ-ը պետք է անհապաղ միջամտի Սիրիայում ստեղծված իրավիճակին և միասնականություն ցուցաբերի տվյալ պարագայում.
«ՄԱԿ ԱԽ-ը պետք է միջամտի, քանի որ այսօր Սիրիան անվտանգության ամենաուժեղ փորձությունն է համայն աշխարհում: ՄԱԿ ԱԽ-ը պետք է միասնություն ցուցաբերի՝ անհապաղ արձագանքելու համար, խաղաղության հասնելու համար: Հակառակ դեպքում մենք կստանանք մի ամբողջ կորսված սերունդ: Մարդկության մեր ընդհանուր սկզբունքները պետք է անհապաղ արձագանքեն, մենք պետք է անհապաղ արձագանքենք այն աղետին, որն այսօր տեղի է ունենում Սիրիայում»:
Մունը Սիրիայում հակամարտող բոլոր կողմերին կոչ է արել դադարեցնել պայքարը և հնարավորություն տալ դիվանագետներին. «Ես ասում եմ՝ դադարեցրե՛ք պայքարը և հնարավորություն տվե՛ք դիվանագետներին: Եկեք բոլորով լսե՛ք, թե ինչպիսի կոչ է անում ՄԱԿ-ը: Մենք պետք է հարցնենք, թե զենքն ինչ է տվել այդ մարդկանց՝ բացի արյունահեղությունից: Մենք պետք է անենք ամեն հնարավոր բան՝ կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու համար»: