«Ինջիրլիքի» ավիաբազայում է հայտնվել ԱՄՆ զորքերի ղեկավարման օդային հրամանատարական կետը (լուսանկարներ)
Military-informant-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում ընկած «Ինջիրլիքի» ավիաբազայում (Ադանայի մոտ) հայտնաբերվել է ամերիկյան E-4B Nightwatch թռչող հրամանատարական կետ, որը հայտնի է որպես как NEACP (National Emergency Airborne Command Post): Անկասկած է, որ դա արվել է ԱՄՆ պաշտպանության նախարարի հրամանով:
E-4B օդային հրամանատարական կետերն օգտագործվում են պատերազմի սկսվելու և ցամաքային կառույցների ոչնչացումը ղեկավարելու դեպքում: Տվյալ օդանավի ժամանումը Թուրքիա նշանակում է, որ ԱՄՆ-ն արդեն իսկ փոխադրել է միացյալ զինված ուժերի հրամանատարությանը՝ Սիրիայի տարածքին հնարավոր հարված հասցնելու համար:
Առկա տեղեկատվության համաձայն, E-4B օդանավերից մեկը 12 ժամը գտնվում է օդում, իսկ միևնույն ժամանակ երկրորդր օդանավը գտնվում է գետնի վրա՝ լինելով 5 րոպե անց թռչելու պատրաստ վիճակում: «Ինջիրլիքի» ավիաբազայում նկատվել են նաև ամերիկյան Predator («Գիշատիչ») անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):