Իրանը զգուշացրել է Թուրքիային՝ կապված Սիրիայի հետ

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Իրանը զգուշացրել է Թուրքիային՝ կապված Սիրիայի հետ: Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրենք իրենց թուրք բարեկամների ուշադրությունը հրավիրել են նրա վրա, որ Սիրիայի դեմ ուղղված գործողությանը Թուրքիայի մասնակցությունը «ծառայելու է միայն սիոնիստական ռեժիմի շահերին»:

Արաղչին հավելել է, որ Սիրիայի դեմ հնարավոր հարձակումը կցնցի ողջ Մերձավոր Արևելքը և կտարածվի ողջ տարածաշրջանում: Արաղչին կարևորել է ներկա դրությամբ ողջ տարածաշրջանի կողմից խելամտորեն գործելը՝ Սիրիական հակամարտությանը վերջ դնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031