
Սիրիային հարված հասցվելու դեպքում Իրանը կարող է հրաժարվել «միջուկային» բանակցություններից. The Wall Street Journal

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ Արևմտյան երկրների կողմից Սիրիայում ռազմական միջամտություն իրականացնելը բացասաբար կազդի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ այդ երկրի և «Վեցյակի» միջև տարվող բանակցությունների վրա:
Այս մասին պարբերականին հայտնել են արևմտյան դիվանագիտական աղբյուրները: Վերջիններիս կարծիքով՝ եթե Սիրիային հասցվի հարված, ապա վերջինիս դաշնակից Իրանը, հազիվ թե, ներքաշվի զինված հակամարտության մեջ:
Աղբյուրները, սակայն, չեն բացառում, որ Իրանի պատասխան արձագանքը, ամենայն հավանականությամբ, կարող է լինել իր միջուկային ծրագրի շուրջ բանակցելուց հրաժարվելը: