Թուրքիան սահմանային հրթիռները շրջել է Սիրիայի ուղղությամբ

Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան պատրաստվում են Սիրիայում ռազմական միջամտության՝ կապված այդ երկրում քիմիական զենքի կիրառման հետ: Դրա հետ կապված՝ աշխուժություն է նկատվում թուրք-սիրիական սահմանին:

Թուրքիայի սահմանային ստորաբաժանումներն անցել են գործի: Սիրիային սահմանակից Հաթայ նահանգում տեղակայված հրթիռային համալիրները շրջվել են Սիրիայի ուղղությամբ: Ռադարները նույնպես բերվել են մարտական պատրաստության:

Նշվում է, որ Սիրիայի դեմ ռազմական գործողությունն ամենաշուտը կարող է սկսվել հինգշաբթի: Գործողությունն ամենաշատը տևելու է 48-72 ժամ: Առաջնայինը լինելու է սիրիական վարչակարգի վերահսկողության տակ գտնվող 27 ավիաբազայից 6-ի ոչնչացումը, որոնց թվում ընդգրկվել է նաև Դամասկոսի միջազգային օդանավակայանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031