
Բաղդադում այսօր պայթեցվել է 5 ավտոմեքենա. կան զոհեր

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում այսօր հնչել են մի շարք պայթյուններ, որոնց հետևանքով զոհվել է 29 և վիրավորվել է 85 մարդ: Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները:
Բաղդադի տարբեր մասերում պայթեցվել է պայթուցիկով լի 5 ավտոմեքենա: Պայթյունները որոտացել են գերազանցապես շիաներով բնակեցված թաղամասերում: Չի բացառվում, որ զոհերի թիվը կարող է էլ ավելի աճել: