
Սիրիական հակամարտության քաղաքական կարգավորումը չունի այլընտրանք. ՌԴ ԱԳՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի հետ:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ը, ըստ որի՝ հեռախոսազրույցի ժամանակ Լավրովը Բրահիմիին հայտնել է, որ Սիրիայի հակամարտության կարգավորման դիվանագիտական տարբերակը չունի այլընտրանք, և որ այն ուժային ճանապարհով լուծելու փորձերը հղի են հակամարտության հետագա ապակայունացման վտանգով:
Նշվում է, որ Լավրովն ու Բրահիմին եկել են համաձայնության, որ այս ճգնաժամային պահին բոլոր կողմերը՝ ներառյալ նաև արտաքին խաղացողները, պետք է գործեն չափազանց պատասխանատու ձևով՝ չկրկնելով անցյալի սխալները: