
Նիկոլաս Մադուրոն վստահ է, որ Չավեսին արհեստականորեն վարակել են քաղցկեղով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երեկ վստահություն է հայտնել, որ ինչ-որ մեկը միտումնավոր քաղցկեղով վարակել է երկրի նախկին ղեկավար Ուգո Չավեսին, ով մահացել է այս տարվա մարտի սկզբին:
Մադուրոն ընդգծել է, որ ոչ ոք իրեն չի կարող համոզել, որ արհեստականորեն Չավեսի մոտ չեն առաջացրել քաղցկեղ՝ նրան ասպարեզից հանելու համար: Մադուրոն հիշեցրել է, որ դեռևս Չավեսի կենդանության ժամանակ հայտնի են եղել նրան սպանելու բազմաթիվ պլաններ, որոնք բոլորն էլ, ընդ որում, ծագել են արտերկրից:
Մադուրոն կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը մասնակից է նաև իր դեմ վերջերս բացահայտված մահափորձին: