Բաժիններ՝

Սաակաշվիլին մտադիր է շարունակել Լազիկա քաղաքի ու նավահանգստի նախագծի իրագործումը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկուշաբթի հանդիպել է ներդնողների հետ, որոնք նրա խոսքերով՝ հետաքրքրված են Սև ծովի ափին Լազիկա նոր քաղաքի ու նավահանգստի կառուցմամբ:

Այդ քաղաքի ու նավահանգստի կառուցումը պլանավորվել էր Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության (նախկին իշխանությունների) ներկայացուցիչների կողմից:

Սակայն այն բանից հետո, ինչ նախորդ տարվա հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթեց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» դաշինքը, նոր իշխանությունները նպատակահարմար չհամարեցին տվյալ նախագծի իրագործումը:

Լրագրողների հետ զրույցում Սաակաշվիլին հայտարարել է. «Կառավարությունը խոսքերով ճանաչում է, որ պետք է կառուցվի այդ նավահանգիստը: Դժբախատաբար, իրականում տեղի ունեցավ նավահանգստի կոնսերվացում, և նավահանգստի կառուցման համար հատկացված գումարներն ուղղվեցին այլ ուղղություններ:

Պլանավորված է ստեղծել բաժնետիրական ընկերություն, որը կիրականացնի Լազիկայի նախագիծը: Ելնելով նրանից, որ այդ նավահանգիստը Վրաստանի տնտեսության ու մեր զարգացման միակ ելքն է, մենք ստեղծելու ենք բաժնետիրական ընկերություն, հրավիրելու ենք բազմաթիվ ներդնողների և ժողովուրդն ինքը կիրականացնի այդ նախագիծը՝ անկախ նրանից, թե ով Վրաստանում կլինի իշխանության ղեկին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս