Էրդողանը Սիրիայի հարցը քննարկել է Դևիդ Քեմերոնի հետ
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ նրանք քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը:
Վարչապետներն ընդգծել են, որ միջազգային հանրությունը չի կարող անտարբերություն ցուցաբերել Սիրիայում ստեղծված դրամատիկ իրավիճակի հանդեպ, քանի որ դա անմարդկային է: Նրանք կարևորել են Սիրիայում արյունահեղության հնարավորինս շուտ դադարեցումը:
Նշվում է, որ Էրդողանը Սիրիայի, ինչպես նաև Եգիպտոսի հարցերը քննարկել է նաև Դանիայի վարչապետ Հելլե Թհորնինգ Շմիդտի հետ: Էրդողանն ընդգծել է, որ Բաշար Ասադի կողմից «քիմիական զենք կիրառելը» լցրել է համբերության բաժակը, և որ անհրաժեշտ է ավելի խիստ միջոցներ ձեռնարկել Ասադի դեմ: