Բաժիններ՝

Volkswagen AERROW. Աշխարհի ամենաարտասովոր մեքենան (լուսանկարներ)

Volkswagen-ը ներկայացրել է մեկտեղանի մեքենայի իր ինքնատիպ կոնցեպտը, որն ստացել է AERROW անվանումը։ Մեքենան առանձնանում է անվտանգության գերազանց համակարգով և հիանալի ֆուտուրիստական դիզայնով, որն ինչ-որ չափով հիշեցնում է Ֆորմուլա-1-ի բոլիդը։

Հեղինակ արտադրական դիզայներ Անդրեսա Բլազունայն է։ Նա առաջարկում է մեքենայի վրա տեղադրել հիբրիդային TDI շարժիչ և աէրոդինամիկ համակարգ, որը բնորոշ է մոտոցիկլետներին։ Ավտոմեքենայի և մոտոցիկլետի այս հիբրիդն ունի ծածկված խցիկ, որն ապահովում է վարորդի անվտանգությունը, ինչպես նաև բավականին ընդարձակ բեռնախցիկ, որը լիուլի բավարարում է միայնակ ճանապարհորդող վարորդին։

Իսկ սրահում ավելորդ ոչինչ չկա. ընդամենը ղեկ և բորտ-համակարգիչ, որի էկրանին արտացոլվում են մեքենայի շարժման հետ կապված բոլոր տվյալները։

Volkswagen-AERROW1 Volkswagen-AERROW2 Volkswagen-AERROW3 Volkswagen-AERROW4 Volkswagen-AERROW5 Volkswagen-AERROW6 Volkswagen-AERROW7 Volkswagen-AERROW8

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս