 
                        Բողոքի երթ՝ ընդդեմ ոստիկանական ապօրինության (տեսանյութ)
 
                                    ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ տասնյակ քաղաքացիներ եւ քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների ներկայացուցիչներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել ոստիկանության կենտրոնական շենքի դիմաց՝ հայտարարելով, որ օգոստոսի 24-ին 26 քաղաքացի անօրինական կերպով բերման են ենթարկվել մայրաքաղաքի Կոմիտաս 5 հասցեից, իսկ նույն օրը երեկոյան՝ 16 մարդ քաղաքապետարանի մոտից:
Ոստիկանության շենքի դիմաց ակցիայի մասնակիցներին թույլ չեն տվել հավաքվել, իրավապահները պատճառաբանել են, որ կառույցի բնականոն աշխատանքը կխոչընդոտվի: Ակցիայի մասնակիցները հանդես են եկել տարբեր հայտարարություններով, որից հետո երթով շարժվել են դեպի ՀՀ գլխավոր դատախազություն:
Մանրամասները՝ տեսանյութում
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        