«Համագործակցության ծավալները դեռ չեն բավարարում կողմերին». Վահրամ Ավանեսյան
Այսօր Երևանում ավարտվեց տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը: Օգոստոսի 26-28-ը կայացած քննարկումների արդյունքներով հանձնաժողովի համանախագահներ հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, բելառուսական կողմից` Բելառուսի անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչը ստորագրեցին նիստի արձանագրությունը:
«Այսօրվա դրությամբ բավականին լավ հող է նախապատրաստվել բոլոր ոլորտներում հետագա համագործակցության համար և արդեն կա առաջընթաց: Իհարկե, համագործակցության ներուժը մեծ է և եղած ծավալները դեռ չեն բավարարում կողմերին»,- ասաց Վ.Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ մայիսին երկու երկրների նախագահների հանձնարարությունները կատարվել են և լուրջ բարելավում է սպասվում երկկողմ ներդրումների առումով: Հաջորդ նիստը տեղի կունենա 2014 թ. երկրորդ կիսամյակում:
Մ. Ամելյանովիչը նշեց, որ համաձայնություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը, քննարկվել են լիզինգով բելառուսական տեխնիկայի մատակարարման հարցերը, արդյունաբերական կոոպերացիայի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը, նաև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հարցեր:
«Համագործակցության մեծ հնարավորություններ կան նաև ոսկերչության ոլորտում: Դրա համար օրինակ կարող է ծառայել բելառուսական «Կրիստալ» գործարանի և հայկական «Դայմոնդ» ընկերության միջև»,- ասաց Մ. Ամելյանովիչը: