 
                        Սաֆար Աբիևին հրավիրել են մասնակցել ԱՄԷ-ում կայանալիք ռազմական ցուցահանդեսի
 
                                    Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը հրավիրվել է ԱՄԷ-ում կայանալիք ռազմական ցուցահանդեսի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Աբիևն այսօր հանդիպել է Ադրբեջանում ԱՄԷ-ի դեսպանի հետ և հանդիպման ժամանակ քննարկել է երկու երկրների ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպման ժամանակ էլ դեսպանն Աբիևին է հանձնել ռազմական ցուցահանդեսի մասնակցելու ԱՄԷ-ի պաշտպանության նախարարի հրավերը:
Հիշեցնենք, որ Սաֆար Աբիևն Ադրբեջանի պաշտպանության նախարար է դարձել 1995 թվականի փետրվարին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        