
Վրաստանում ԵՄ-ի ներկայացուցչությունը մտահոգություն է հայտնել Պուտինի աբխազական այցի կապակցությամբ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիտորդական առաքելությունը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աբխազական այցի կապակցությամբ, ինչն իրականացվել էր առանց Վրաստանի կառավարության հետ համաձայնեցնելու: Այս մասին նշված է Վրաստանում ԵՄ-ի առաքելության այսօր տարածած հայտարարությունում:
Դրանում ասվում է, որ ԵՄ-ի ներկայացուցչությունը կարծում է, որ դա չի համապատասխանում Վրաստանի պետական ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սկզբունքներին: ԵՄ-ի ներկայացուցչությունը հերթական անգամ ընդգծել է, որ հավատարիմ է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Բացի այդ, ԵՄ-ի ներկայացուցչությունը հերթական անգամ ընդգծել է, որ հավատարիմ է հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքին և որ դրան տալիս է մեծ կարևորություն: