
Թուրքիայում հարսը ստացած ոսկեղենի ծանրության պատճառով չի կարողացել տեղից վեր կենալ (տեսանյութ)

Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկրի հարավ-արևելյան հատվածում գտնվող Հաքքարի նահանգի Յուքսեքօվա շրջանում տեղի ունեցած (ցեղային) հարսանեկան արարողության ժամանակ հարսը ստիպված է եղել շարունակ նստած մնալ:
Նա չի կարողացել տեղից վեր կենալ նվեր ստացած ծանրակշիռ ոսկյա զարդերի պատճառով: Նշվում է, որ երեք օր և երեք գիշեր տևած հարսանեկան արարողության ժամանակ հարսը ստացել է կիլոգրամներով ոսկի:
Հարսանեկան արարողությանը մասնակցել է մոտ 2000 մարդ: Հարսանիքի համար մորթվել է 11 մանր եղջերավոր անասուն, պատրաստվել է 1.5 տոննա փլավ: Հարսանեկան արարողության ժամանակ հնչել են թուրքական ու քրդական երգեր: Թուրքական լրատվամիջոցը հարսանեկան արարողությունը նմանեցրել է փառատոնի: