Կարեն Միրզոյան. «Լեռնային Ղարաբաղը չի կարող դառնալ ստեղծված իրավիճակի պատանդը»

«Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների համար լուրջ սպառնալիք չեմ տեսնում: Պետությունների միջև հարաբերությունները որոշակի փուլերով են անցնում, պարզապես դրանք պետք է սթափ վերլուծել` ելնելով ոչ թե ակնհայտ սխալ կանխադրույթներից այլ սթափ գնահատելով իրավիճակը, և ունենալով բարի մտադրություններ: Իսկ այդ հարաբերությունները զարգացնելու բարի մտարդրություններ,ես տեսնում եմ և հայկական, և ռուսական կողմում»,- karabakh-open.info-ի փոխանցմամբ՝ ասել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը ռուսատանից ժամանած ռուս հասարակական գործիչների և լրագրողների հետ հանդիպմանը` հակադարձնելով ՌԴ հասարական խորհրդի անդամ Դենիս Դվորնիկովին, ով վերլուծելով Հայաստան-Եվրոմիություն մերձեցման շուրջ մեկանբանությունները, Ռուսաստան-Հայասատան ներկա փուլի շփումներին «տարաձայնությունների» երանգ տվեց:

Ինչպես Արցախի հանրային հեռուսատեսությունն է հայտնում, նույն ենթատեքստում ռուս հասարակակն գործիչը հետաքրքվեց թե ինչպիս է Կարեն Միրզոյանը վերաբերովում Ռուսաստանի և ԼՂՀ միջև ուղղակի հարաբերությունների հաստատմանը և Ռուսատանի Դաշնության կողմից ԼՂՀ ճանաչմանը: Դենիս Դվորնիկովի դիտարկմաբ Հայասատնում նման հեռանկարից շատերը անհանգստացած են:

«Առաջին անգամ եմ լսում, որ Երևանում անհանգստացած են: Ինչ վերաբերում է Ռուսաստան-ԼՂՀ ուղղակի կապերին, մենք ավանդաբար կողմնակից ենք Ռուսատանի հետ լավ հարաբերությունների հաստամանը: Դրական եմ գնահատում ոչ միայն Ռուսաստանի կողմից, այլև միջազգային հանրության մյուս անդամների կողմից ԼՂՀ ճանաչումը: Բայց եթե այդ քայլին գնա Ռուսաստանը, կարծում եմ, դա արդարացի կլինի, որովհետև Ռուսաստանը այս քաղաքական բնանկարի անքակտելի մասն է և կարծում եմ, որ նման որոշումը դրական դեր կխաղա կարգավորման գործընթացում» – ըստ կայքի՝ ասել է Կարեն Միրզոյանը:

ԼՂՀ արտգործնախարի կարծիքով՝ հակամարտությունն արդեն լուծված է և կողմերի ու կարգորման գործում ներքաշված երկրների խնդիրը հիմա այլ է` պետք է գտնել ԼՂՀ և Ադրբեջանի միջև խաղաղ գոյակցության ձևը:

Կարդացեք նաև

Լեռնային Ղարաբաղը չի կարող դառնալ ստեղծված իրավիճակի պատանդը, այդ իսկ պատճառով կողմնակից է բոլոր երկրների հետ բարիդրացիական ամուր հարաբերությունների ստեղծմանը:

Ներկայումս ԼՂՀ համար իարվիճակի իդեալական զարգացումն, ըստ Կարեն Միրզոյանի հենց ինտեգրումն է միջազգային հանրությանը: «Այն իրավիճակը, որ մենք կուզենայինք տեսնել, ԼՂՀ միջազգային ճանաչումն է և նրա ինտեգրումը միջազգային համակարգին: Ես նկատի ունեմ դրա ոչ միայն քաղաքական այլև տնտեսական բաղադրիչը: Մենք հասկանում ենք, որ դա երկար և շատ հաճախ տանջալի ճանապարհ է: Բայց պատրաստ ենք այդ ճանապարհն անցնել»։

Ինչպիսի՞ դեր կարող է խաղալ Լեռնային Ղարաբաղը Սիրական ճգնաժամի հետ կապված մեծ տերությունների ծրագերում:

Լեռնային Ղարաբաղը և դրա շուրջ իրավիճակը կարելի է տեղավորել և Սիրայի իրադարձությունների, և ամերիկա-իրանական հարբերությունների, և այլ հարաբերությունների համատեքստում, որ այս տարածաշրջանի վրա ազդում են,-կարծում է ԼՂՀ արտգործնախարարը :

«Այս տարածաշրջանը միշտ էլ արտաքին քաղաքականության ծիրում էր, կարևոր էր համաշխարհային քաղաքականության մեջ: Մեր ընտրած ճանապարհը կախված չէ արտաքին գործոններից»։

«Այսօր Լենռնային Ղարաբաղը մեր եռուն տարածաշրջանում , իմ գնահատականով կայունության և անվտանգության կղզյակ է: Դա չճանաչված երկրի արտգործնախարարի ամբիցիոզ հայտարարություն չէ, այլ տեղի ունեցողի սթափ վերլուծություն: Իսկ տեղի է ունենում հետևայալը: Չնայած հակամարտության չկարգավորված լինելուն, չնայած ադրբեջանական կողմի` բանակցային գործընթացը վիժեցնեու փորձերին, ԼՂՀ-ն ընթանում է այն ճանապարհով, որն ընտրել է իր ժողովուրդը»,- հայտարարել է Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը Ռուսաստանից ժամանած հասարակական գործիչների և լրագրողներիհետ հանդիպմանը:

Տեսանյութեր

Լրահոս