
Թուրքական բանակը Սիրիայի հետ սահմանին հետ է մղել մոտ 4000 մաքսանենգի

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ թուրքական բանակը հայտարարել է, որ անցած գիշեր հետ է մղել թուրք-սիրիական սահմանն ապօրինի հատելու մաքսանենգների խոշորագույն փորձը:
Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ Հաթայ նահանգում թուրք-սիրիական սահմանին պարեկություն կատարող բանակային ստորաբաժանումները նկատել են մոտ 4000 մաքսանենգի, որոնցից 300-350-ը եղել է ձիերով: Բացի այդ, նրանք իրենց տրամադրության տակ ունեցել են 200-250 տրանսպորտային միջոց:
Մաքսանենգները հետ են մղվել, դա նմանատիպ խոշոր միջադեպն է: Թուրք զինվորականները Սիրիայի հետ սահմանին դեռ չեն բախվել նման քանակի մաքսանենգների հետ: Թուրք զինվորականները նախազգուշական և «վերահսկվող» կրակոցներ են արձակել 11 կետից սահմանը հատել փորձող մաքսանենգների ուղղությամբ, ինչպես նաև կիրառել են արցունքաբեր գազ:
Բախումը շարունակվել է 9 ժամ, առգրավվել է 3780 լիտր մազութ: