
Վլադիմիր Գասպարյանը նոր նշանակումներ է արել

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Ճամբարակի պետ, ոստիկանության գնդապետ Յուրա Գևորգյանը: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ճամբարակի ոստիկանության պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Մամիկոն Պողոսյանը՝ ազատվելով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Մհեր Մինասյանը ազատվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի հրամանով նշանակվել ոստիկանության Ճամբարակի բաժնի պետի օպեր.գծով տեղակալ: ՀՀ ոստիկանապետի հրամանով Բագրատ Հարությունյանը ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Ճամբարակի քննչական բաժանմունքի քննիչի պաշտոնից, և նրա փոխարեն ՀՀ ոստիկանապետի հրամանով նշանակվել է Դավիթ Շահբազյանը:
Կարդացեք այստեղ.