ԱԷՄԳ-ն այսօր հրապարակելու է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր եռամսյա զեկույցը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ն այսօր հրապարակելու է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր հերթական եռամսյա զեկույցը:
ԱԷՄԳ-ին մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ այս անգամ ԱԷՄԳ-ի փորձագետները զերծ են մնացել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կտրուկ հայտարարություններ անելուց՝ կապված Իրանի նոր ղեկավարությունից ազդանշանների սպասումների մեջ գտնվելու հետ:
Աղբյուրի խոսքերով՝ ԱԷՄԳ-ի ղեկավարությունը սպասում է Թեհրանի կողմից գործակալության հետ բանակցելու գծի հստակեցմանը և բանակցային թիմի ձևավորմանը: Աղբյուրն ընդգծել է, որ ԱԷՄԳ-ում դրական քայլ են համարում այն, որ զբաղեցրած պաշտոնին հրաժեշտ է տալիս ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիյեհը:
Ամենայն հավանականությամբ, Սոլթանիյեհին փոխարինելու է ՌԴ-ում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին: Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱԷՄԳ-ի նախորդ զեկույցը հրապարակվել էր հունիսի 14-ին Իրանում անցկացված նախագահական ընտրությունններից քիչ առաջ: Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ զեկույցն ԱԷՄԳ-ի ղեկավարության նիստում քննարկվելու է սեպտեմբերի 9-13-ին: