Բաժիններ՝

Մոտ երկու շաբաթ անց Ստամբուլում կանցկացվի թյուրքալեզու երկրների 2-րդ գործարար ֆորումը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 12-15-ին Ստամբուլում անցկացվելու է թյուրքալեզու երկրների 2-րդ գործարար ֆորումը և արտահանման ենթակա ապրանքների 1-ին ցուցահանդեսը: Այս մասին նշված է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարության տարածած հաղորդագրությունում:

Թյուրքալեզու երկրների 1-ին գործարար ֆորումն անցկացվել է 2011 թվականի հոկտեմբերին, Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում՝ Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի գագաթաժողովի շրջանակներում: Հանդիպման ժամանակ համաձայնագիր էր ստորագրվել Թյուրքալեզու երկրների գործարար խորհրդի ստեղծման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031