
Մեծ Բրիտանիան մեծացրել է Կիպրոսի ավիաբազայում իր մարտական ինքնաթիռների քանակը

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան մեծացրել է Կիպրոսի ավիաբազայում իր մարտական ինքնաթիռների քանակը, որը գտնվում է Սիրիայի ծովափից 160 կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին թերթին հայտնել են ականատեսները:
Քաղաքացիական ավիացիայի միանգամից երկու օդաչու թերթին հայտնել են, որ վերջին օրերին նկատել են Կիպրոսին մոտեցող բրիտանական ռազմաօդային ուժերի C-130 տրանսպորտային մի շարք ինքնաթիռների, ինչպես նաև Եվրոպայից Կիպրոս մեկնող կործանիչների խմբի:
Բացի այդ, Կիպրոսի բնակիչները, որոնց տները գտնվում են բրիտանական Ակրոտիրիի ավիաբազայի մոտ, թերթին հայտնել են, որ օգոստոսի 25-ից սկսած մեծ ակտիվություն է նկատվում տվյալ ռազմական օբյեկտում:
Թերթը ենթադրում է, որ 1960 թվականից Մեծ Բրիտանիային պատկանող Ակրոտիրիի ավիաբազան կդառնա Սիրիայի դեմ ռազմական գործողության տրանսպորտային հիմնական հանգույցը: Ակրոտիրիի բազան տվյալ դերում արդեն իսկ օգտագործվել է 2011 թվականին Լիբիայում իրականացված ռազմական գործողության ժամանակ: