Բաժիններ՝

Լավրովն ու Դավութօղլուն քննարկել են Սիրիայի հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ահմեթ Դավութօղլուն պայմանավորվել են միջգերատեսչական հետագա խորհրդակցություններ անցկացնելու շուրջ՝ կապված նախորդ շաբաթ Դամասկոսի մոտ քիմիական զենքի կիրառման շուրջ ստեղծված իրավիճակի հետ:

Այս մասին նշված է Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում: Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին ստացված տեղեկատվության կապակցությամբ: Նրանք կարևորել են ՄԱԿ-ի փորձագետների կողմից բոլոր հանգամանքների մանրակրկիտ ու օբյեկտիվ հետաքննությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031