Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել չմիջամտել Սիրիայի գործերին

Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը զգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանին, որ Սիրիայում յուրաքանչյուր միջամտություն կհանգեցնի ծանր հետևանքների ոչ միայն բուն երկրի, այլև՝ ողջ տարածաշրջանի համար:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Արաղչին: Արաղչին հույս է հայտնել, որ տեղի չունենա որևէ բան, որը կարող է էլ ավելի բարդացնել տարածաշրջանում տիրող իրավիճակը: Արաղչիի խոսքերով՝ Իրանը հուսով է մասնակցել «Ժնև 2» կոնֆերանսին:

Նախօրեին Ֆելթմանը Թեհրան կատարած այցի ժամանակ հանդիպել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր, ներառյալ նաև Սիրիայի վերջին զարգացումները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031