Բաժիններ՝

Ռուսաստանը ցավում է «Ժնև 2»-ի վերաբերյալ բանակցությունները հետաձգելու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ռուսաստանը ցավում է Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանս նախապատրաստելու շուրջ ռուսական ներկայացուցիչների հետ բանակցությունները հետաձգելու վերաբերյալ ԱՄՆ-ի ընդունած որոշման կապակցությամբ:

Գատիլովի կարծիքով՝ Սիրիայում հակամարտության քաղաքական կարգավորման պարամետրերի մշակումը կլիներ բացառապես օգտակար: Սրանից առաջ հաղորդվել էր, թե ԱՄՆ պետդեպարտամենտը հետաձգել է օգոստոսի 28-ին պլանավորված ռուս դիվանագետների հետ բանակցությունները՝ կապված «Ժնև 2»-ի նախապատրաստման հետ: Պետդեպարտամենտի ներկայացուցիչներն ընդգծել էին, որ խոսքը գնում է հենց հետաձգման և ոչ թե չեղյալ հայտարարման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031