
Իրանը դիտարկում է ԱԳՆ-ի մամլո քարտուղարի և դեսպանների պաշտոններում կանանց նշանակելու հնարավորությունը

Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանը դիտարկում է ԱԳՆ-ի մամլո քարտուղարի պաշտոնում կին նշանակելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Արաղչին.
«Ներկայումս մենք քննարկում ենք այդ հարցը, և հնարավոր է՝ ԱԳՆ-ի մամլո քարտուղարի պաշտոնում նշանակվի հենց կին: Ներկա դրությամբ կանայք ԱԳՆ-ում զբաղեցնում են վարչական ու փորձագիտական պաշտոններ: Իրանը դիտարկելու է նաև հեռավոր երկրներում իր դեսպանների պաշտոններում կանանց նշանակելու հնարավորությունը»:
Նշվում է, որ Իրանում ԱԳՆ-ի ներկայացուցչի ու դեսպանների պաշտոններում կանանց նշանակելուն առնչվող նմանատիպ փոփոխությունները կլինեն առաջինը 1979 թվականին իրականացված Իսլամական հեղափոխությունից հետո: