Բուրջանաձեն Վրաստանի նախագահ դառնալու դեպքում խոստանում է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները

Голос России ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ խորհրդարանի նախկին նախագահ, «Դեմոկրատական շարժում – Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում անելու է ամեն ինչ, որպեսզի վերականգնվի Վրաստանի ու Ռուսաստանի միջև նորմալ, բարիդրացիական հարաբերությունները:

Բուրջանաձեն ընդգծել է, որ Ռուսաստանի պաշտոնատար անձանց հետ անգամ ամենաբարձր մակարդակով ունեցած հանդիպումների ու բանակցությունների ժամանակ ոչ մի անգամ նույնիսկ ակնարկ չի լսել Վրաստանի հետ անհավասար հարաբերություններ հաստատելու ցանկության մասին:

Բուրջանաձեն նաև ընդգծել է, որ ռուս-վրացական հարաբերությունները չեն կարող կառուցվել՝ ելնելով միայն տնտեսական շահերից: Բուրջանաձեն մտադիր է նաև նախագահ դառնալու դեպքում երկխոսություն սկսել Սուխումի ու Ցղինվալի հետ՝ հավելելով, որ իրենց համար առաջին հերթին կարևոր է ընդհանուր լեզու գտնել աբխազների ու օսերի հետ, ինչը կնպաստի վստահության վերականգնմանը:

Վրաստանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 27-ին:

Տեսանյութեր

Լրահոս