
Եթե ինձ մի բան պատահի, մեղավորն Արաբկիրի ոստիկանապետ Ամիրխանյանն է. Եղիա Ներսիսյան (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ը տեղեկացնում է, որ քաղաքացիական ակտիվիստ Եղիա Ներսիսյանն իր դատական նիստից առաջ հանդես է եկել հայտարարությամբ: Նա նշել է, որ Կոմիտաս 5-ի իրադարձությունների ժամանակ երբ լարված ամենառաջին օրն ինքը բերման է ենթարկվել Արաբկիրի ոստիկանություն, այնտեղ իրեն և իր ընտանիքին սպառնացել է Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանը: Եղիա Ներսիսյանի խոսքերով՝ իրեն առանց հիմնավորման են բերման ենթարկել, պարզապես լուսարձակի մոտ է կանգնած եղել, իրեն մոտեցել է փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանը, ապա սպիտակ վերանաշապիկով մի մարդ, և բերման են ենթարկել ոստիկանություն: Հետագայում պարզվել է, որ այդ սպիտակ վերնաշապիկովն Ամիրխանյանն է: Ըստ Եղիա Ներսիսյանի՝ Ամիրխանյանն իրեն հայհոյել է, սպառնացել իր ընտանիքին, այդ իսկ պատճառով ակտիվիստը լրագրողներին տեղեկացրեց, որ եթե իրեն և իր ընտանիքին մի բան պատահի, մեղավորը կլինի Ամիրխանյանը:
Մանրամասները` այստեղ