
Ջոն Լենոնի փողկապը վաճառվել է 5,6 հազ. դոլարով

«The Beatles»-ի անդամ Ջոն Լենոնի փողկապն աճուրդում վաճառվել է 3,6 ֆունտով, որը մոտավորապես 5,6 հազար դոլար է, հաղորդել է ITV-ն: Աճուրդը կայացել նախօրեին Լիվերփուլում, որտեղ այս օրերին տեղի է ունենում բիթլոմանների տոնական միջոցառումը:
Փողկապն աճուրդի է ներկայացրել 66-ամյա Ջոյս Մաքուիլյամսը, երբ տունը մաքրելիս այն գտել է հին բացիկների կողքին: Կինը փողկապն ստացել էր հենց Լենոնից` լիվերփուլյան Cavern ակումբում, որտեղ այցելում էր երիտասարդ տարիներին:
Ուրբաթ աճուրդում 7 հազար ֆունտով վաճառվել էր Լենոնի փիրուզագույն պիջակը: