Մանուչարյանին կրկին կհրավիրեն հավաքական, երբ նա պատրաստ կլինի
Ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ռուսական Спорт-Экспресс-ի հետ զրույցում պարզաբանել է, թե Урал-ի հարձակվող Էդգար Մանուչարյանն ինչու հավաքանի հետ չի մեկնել Տիրանա՝ Ալբանիայի հետ ընկերական խաղին։ Հիշեցնենք, որ Մանուչարյանը Երևանում մասնակցել էր ուսումնամարզական հավաքին, սակայն ժամանակից շուտ վերադարձել էր ռուսաստանյան ակումբ։
«Մենք լավ գիտենք Մանուչարյանին և նրա պոտենցիալը։ Հարցն այն է, որ նա չի օգտագործում անգամ իր ունակությունների կեսը։ Էդգարը բարձր կարգի ֆուտբոլիստ է։ Իսկ մենք բավական երկար ժամանակ ենք սպասում, թե երբ է նա ցուցադրելու իր մակարդակը։ Չէ՞ որ 2004 թվականից հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կազմում։ Մի խոսքով, այժմ նա հանդես է գալիս իր հնարավորություններից բավական ցածր մակարդակի վրա։ Երբ վերադառնա իր մակարդակին, ետ կկանչենք»,- ասել է Մինասյանը։