Իշխանությունը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների
Քաղաքական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների համաձայն,
Հայաստանի իշխանական վերնախավում որոշում է կայացվել 2014 թվականին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու վերաբերյալ: Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է Հայաստանում վերացնել կիսանախագահական կառավարման կարգը՝ այն փոխարինելով խորհրդարանական կառավարմամբ:
Ըստ այդմ, նախագահին վերապահվելու են բացառապես խորհրդարական լիազորություններ, իսկ դե ֆակտո իշխանության ղեկավարը դառանալու է վարչապետը: Այս սցենարով, ըստ իշխանական շրջանակներում քննարկվող վարկածի, նախագահ Սերժ Սարգսյանը 2017 թվականին կարող է հրաժարական ներկայացնել և գլխավորել ՀՀԿ համամասնական ցուցակը այդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններում՝ դրանից հետո զբաղեցնելով վարչապետի պաշտոնը: Նշենք, որ նույն աղբյուրների համաձայն, արդեն իսկ որոշվել է, որ սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովը ղեկավարելու է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Հանձնաժողովն, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես կստեղծվի այս տարվա դեկտեմբերին:
Հիշեցնենք, որ սահմանադրական հնարավոր փոփոխությունների մասին խոսակցությունները սկսվեցին այս տարվա նախագահական ընտրություններից հետո, Սերժ Սարգսյանը «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին անգամ առաջարկեց գլխավորել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը, ինչից վերջինս հրաժարվեց: