
Իրանը վերջին 250 տարվա ընթացքում չի ներխուժել այլ երկրի տարածք. Մոհամմադ Ջավադ Զարիֆ

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը պետք է միջազգային հանրության հետ բանակցի նրան ծանոթ լեզվով, որպեսզի հասկանալի լինի իսլամական երկրի տրամաբանությունը.
«Ազգի ինքնիշխանությունը, ամբողջականությունը, մարդկանց ազատությունը և աճելու կամքը, Իրանի քաղաքացիների կենսամակարդակն այն սկզբունքներն են, որոնք երբեք չեն ենթարկվի փոփոխության: Իրանի առաջնահերթությունն Իսլամական հեղափոխության սկզբունքների շարունակումն է:
Իրանը երբեք չի ցանկացել պայքարել աշխարհի դեմ և մարտահրավեր նետել այլ երկրների: Իրանը վերջին 250 տարվա ընթացքում երբեք չի ներխուժել այլ երկրի տարածք, և այդ դիրքորոշումն անփոփոխ կմնա նաև ապագայում: Ճնշում գործադրելու քաղաքակականությունը մատնված է ձախողման»: