
Կանխվել է ԱՄՆ-ից Իրան 1000 տոննա ուրանի հումքի մատակարարումը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ իրավապահ մարմինները ձերբակալել են Սիերա Լեոնեի մի քաղաքացու, ով մեղադրվում է Իրանին 1000 տոննա ուրանի կոնցենտրատ վաճառելու փորձ կատարելու մեջ: Հետաքննության տվյալներով՝ 33-ամյա Պատրիկ Քեմփբելը ձերբակալվել է օգոստոսի 21-ին, Նյու Յորքի օդանավակայանում:
Նրան ձերբակալել են այն բանից հետո, ինչ նրա բեռներում հայտնաբերվել է ուրանի հումք: 2012 թվականի մայիսին Քեմփբելն արձագանքել էր Alibaba.com կայքի գովազդային հայտարարությանը, ուր ամերիկացի բրոքերը, ով իբր ներկայացնում է Իրանում որոշակի անձանց շահեր, պատրաստակամություն է հայտնել գնել ուրանի խոշոր խմբաքանակ:
Իրականում այդ հայտարարությունը տեղադրվել է ամերիկյան հատուկ ծառայությունների գործակալի կողմից: Այժմ Քեմփբելին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում և մեկ միլիոն դոլարի տուգանք: