
Լիբանանի Տրիպոլի քաղաքի պայթյունների հետևանքով զոհվել է 27 մարդ. կա 358 վիրավոր (լուսանկարներ)

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքում ուրբաթօրյա աղոթքից հետո գրանցվել է երկու առանձին պայթյուն: Պայթյուններից մեկը գրանցվել է մզկիթի մոտ, իսկ երկրորդը՝ քաղաքի կենտրոնում:
Պայթյունների հետևանքով զոհվել է 27 մարդ, այդ թվում նաև 3 երեխա: Բացի այդ, վիրավորվել է 358 մարդ: Պայթյուններից հետո Լիբանանի անվտանգության ուժերը փակել են տվյալ տարածաշրջանի ելումուտը: