Բաժիններ՝

Հարավային Օսիան առաջընթաց է ակնկալում հանրապետության միջազգային ճանաչման հարցում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովը չի հավատում, որ Վրաստանի քաղաքականությունը փոփոխության կենթարկվի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի իշխանության գալով.

«Այսօր մենք չափազանց շատ հայտարարություններ ենք լսում այսպես կոչված «նոր մարդկանցից», որոնք իշխանության են եկել Վրաստանում: Մենք պետք է իմանանք մեկ բան, որ ով էլ իշխանության գա Վրաստանում, մենք որևէ պատրանքներ չպետք է տածենք Վրաստանի քաղաքականության հանդեպ»:

Թիբիլովը հավելել է, որ Հարավային Օսիայի իշխանությունները ներկայումս առաջընթաց են ակնկալում միջազգային հանրության կողմից հանրապետության անկախության ճանաչման հարցում: Նա ընդգծել է, որ ամենակարևորն այն է, որ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել է Ռուսաստանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031