
Լատվիան խորհրդային օկուպացման համար կպահանջի մոտ 300 միլիարդ եվրո փոխհատուցում

Delfi պորտալի փոխանցմամբ՝ լատիշ փորձագետները եկել են այն եզրակացության, որ Խորհրային Միության կազմում գտնվելու տարիներին Լատվիային հասցվել է վիթխարի վնաս: Խոսքը գնում է մոտ 200 միլիարդ լատի (մոտ 285 միլարդ եվրո) մասին:
Այս մասին հայտարարել է օկուպացիայի պատճառած վնասները հաշվարկող հանձնաժողովի ներկայացուցիչ Ռուտա Պազդերեն: Վերջինիս խոսքերով՝ հանձնաժողովն իրականացրել է 40 հետազոտություն՝ պատճառված վնասի չափը հաշվարկելու համար:
Նա ընդգծել է, որ մնացել է միայն պատճառված վնասի չափը հիմնավորել իրավական առումով, ինչն անհրաժեշտ է զավթիչ երկրից (Ռուսաստան) փոխհատուցում պահանջելու համար: