
Ֆինանսների նախարարությունը հրավիրում է «խվատայկաների» բիզնեսի ներկայացուցիչներին

Հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 856-Ն որոշման հիման վրա պետք է ստեղծվի ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչության կառավարման խորհուրդ: Նույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն խորհրդի կազմում պետք է ընդգրկվեն նաև խաղային գործի բնագավառի հասարակական կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների առնվազն երկու ներկայացուցիչներ: Խորհրդում ընդգրկվելու մասին խաղային գործի բնագավառի հասարակական կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների դիմումները կարող են ներկայացվել (ներկայացնելով համապատասխան թեկնածություններ) սույն հայտարարությունը հրապարակվելուց հետո երկշաբաթյա ժամկետում: Խորհրդում ընդգրկվում են դիմումն առաջինը ներկայացնողները` ըստ հերթականության:
ՀՀ ֆինանսների նախարարություն