
Ադրբեջանն ու Ճապոնիան ռազմական համաձայնագիր են պատրաստում

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն այսօր հանդիպել է Ճապոնիայի պաշտպանության փոխնախարար Մասահիսա Սատոյի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության հարցը: Աբիևն իր հյուրին իրազեկել է տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակի մասին:
Ղարաբաղյան հակամարտության հետ կապված՝ Աբիևը հայտարարել է, որ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերն արդյունք չեն տվել, և եթե իրավիճակը շարունակվի այդպես, ապա Ադրբեջանը «հարկադրված կլինի դիմել զենքի օգնությանը»:
Հանդիպման ժամանակ նաև համաձայնություն է ձեռք բերվել երկկողմ ռազմական համաձայնագրի նախագծի վրա աշխատանքները շարունակելու մասին: