Էրդողանն ուղիղ եթերում չի կարողացել զսպել արցունքները (տեսանյութ)
Թուրքական Ülke TV-ի ծրագրերից մեկին մասնակցող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ուղիղ եթերում չի կարողացել զսպել արցունքները: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հաղորդման ժամանակ ընթերցել են եգիպտական «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդներից Մուհամմեդ ալ-Բիլթեջիի նամակը:
Լսելով իսլամականի կողմից իր սպանված աղջիկ Ասմայի հիշատակին գրված բանաստեղծության տողերը՝ Էրդողանը չի կարողացել զսպել արցունքները և խնդրել է դադարեցնել նկարահանումը՝գլուխը թեքելով տեսախցիկներից:
Նա նշել է. «Ես զգացի հոր ցավը, որն անգամ չի կարողացել նամազ կատարել իր հանգուցյալ աղջկա համար: Կարծես թե, ես տեսա իմ երեխաներին: Հուսով եմ, որ հոր վշտալի խոսքերը դաս կհանդիսանան համայն աշխարհի համար»:
Հիշեցնենք, որ Ռեջեփ Էրդողանն իր կնոջ՝ Էմինեի հետ ամուսնացել է 1978 թվականի հուլիսի 4-ին: Նրանք ունեն 4 երեխա, որոնցից երկուսն աղջիկներ են: