
«Ժնև 2»-ի անցկացման համար ավարտված են բոլոր պատրաստությունները. Բան Կի Մուն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն այսօր Սեուլում հայտարարել է, որ Սիրիայի վերաբերյալ միջազգային խաղաղ կոնֆերանս (Ժնև 2) անցկացնելու համար ավարտված են տեխնիկական ու լոգիստիկ բնույթի բոլոր պատրաստությունները:
Մունի խոսքերով՝ կոնֆերանսի անցկացման ժամկետը կախված է նրանից, թե երբ պատրաստ կլինեն դրան մասնակցել Սիրիայի իշխանություններն ու ընդդիմությունը: Մունն ընդգծել է, որ մտադիր է այդ կոնֆերանսը գումարել հնարավորինս շուտ.
«Ներկա պահին միջազգային հանրության գլխավոր նպատակները Սիրիայում բռնությունների դադարեցումն է, բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելը և կառավարության ու ընդդիմության միջև բանակցությունների գործարկումը»: