
Քիմիական զենքի կիրառումից տուժած Դամասկոսի արվարձանը հիմնականում բնակեցված է քրդերով

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառման հետևանքով զոհերի քանակը կարող է հասնել 1500 մարդի: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սիրիայի Քրդական ազգային խորհրդի՝ արտաքին կապերի հանձնաժողովի անդամ Մուսթաֆա Սինոն.
«Դամասկոսի արևելյան արվարձանում, ուր տեղի է ունեցել միջադեպը, հիմնականում բնակեցված է քրդերով: Զոհերի ստույգ քանակը գնահատելու համար անհրաժեշտ է միջազգային հատուկ հանձնաժողով ուղարկել տվալ շրջան՝ պարզելու համար աղետի բոլոր հանգամանքները:
Խաղաղության գործընթացը չունի այլընտրանք: Քրդերն ավանդաբար հանդես են գալիս հակամարտության քաղաքական կարգավորման և Ժնևյան կոնֆերանսի շուտափույթ գումարման օգտին»: