
Իսրայելն ավիահարված է հասցրել Լիբանանի տարածքին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ առավոտյան Լիբանանի տարածքին Իսրայելի հասցրած ավիահարվածից տուժել է այդ երկրում գործող պաղեստինյան ռազմականացված խմբավորումը:
Դա դարձավ օգոստոսի 22-ին Իսրայելի հյուսիսին հասցված հարվածի պատասխանը: Այդ ժամանակ Լիբանանի տարածքից 3 կամ 4 ղեկավարվող հրթիռ էր արձակվել Իսրայելի ուղղությամբ: Իսրայելական մամուլը գրել է, որ ոչ ոք չի ստանձնել այդ հարձակման պատասխանատվությունը:
Մինչդեռ Իսրայելի բանակը հայտարարել է, որ այդ հարվածի հետևում կանգնած է ոչ թե «Հզբոլլահը», այլ՝ գլոբալ ջիհադի հետևորդները: Պաղեստինյան կողմն իր հերթին հայտարարել է, որ Իսրայելը պատասխան հարված հասցնելու համար սխալ թիրախ է ընտրել Լիբանանում՝ հարվածելով մեկ այլ խմբավորման: