
Սերժ Սարգսյանի մերժումից հետո Իշխան Զաքարյանն իր որդու հարսանիքի քավոր է կարգել Մհեր Սեդրակյանին. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ամառվա թեժ իրադարձություններն ու սկանդալները ետին պլան մղեցին Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի հաշվետվության շուրջ բարձրացած աղմուկը: ՎՊ ուսումնասիրությունների արդյունքում, ճիշտ է, վեց գործ ուղարկվեց դատախազություն, սակայն դրանց վերաբերյալ քննությունները դեռ չեն ավարտվել:
Ամիսներ անց մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել ՎՊ հաշվետվության և նրա նախագահի շուրջ ծագած աղմուկի հետ կապված:
Պարզվում է՝ Իշխան Զաքարյանի գործերը հատկապես վատացել են այն պահին, երբ նա որոշել է իր որդու հարսանիքի քավորությունն առաջարկել Սերժ Սարգսյանին: Ասում են՝ հատկապես տիկին Ռիտան շատ վատ է վերաբերվել այդ հանդգնությանը: Մինչդեռ Զաքարյանին թվացել է, թե նման առաջարկ անելով` ինքն իր նվիրվածությունն է հավաստում ՀՀ նախագահին:
Վիճակն ավելի է բարդացել, երբ, մերժում ստանալով, նա հարսանիքի քավոր է կարգել Մհեր Սեդրակյանին»: