
Human Rights Watch-ը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպության ժնևյան գրասենյակի ղեկավար Ֆլորիան Իրմինգերը հայտարարել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ ստեղծված նախընտրական իրավիճակը վատթարացել է, երկրի կառավարությունը ճնշում է բողոքի բոլոր ձևերը:
Նա հավելել է, որ HRW-ն և Եվրախորհրդարանը մտահոգված են Ադրբեջանում ստեղծված նախընտրական իրավիճակի կապակցությամբ: Իրմինգերը նաև ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում ազատ հանրահավաքներ անցկացնելուն առնչվող իշխանությունների կոպիտ խախտումների, քաղաքական դրդապատճառներով իշխանության քննադատների նկատմամբ մեղադրանքներ ներկայացնելու և իրավապաշտպաններին հալածելու վրա: