Ադրբեջանական ընդդիմությունը ստացել է ՌԴ-ի առջև Իբրահիմբեկովի պարտավորություններ չունենալը վկայող տեղեկանքը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ազգային խորհրդի մեջ մտնող 6 կուսակցությունների առաջնորդների այսօրվա հանդիպման ժամանակ որոշվել է հաջորդ նիստն անցկացնել օգոստոսի 26-ին և ընտրել ԺՈՒԱԽ-ի պահեստային թեկնածուին՝ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար:
Նույն օրը տեղի է ունենալու նախաձեռնող խմբի նիստը, որում պաշտոնապես կառաջադրվի այդ թեկնածուն: Այս մասին հայտարարվել է այսօրվա նիստից հետո: «Էլ» շարժման առաջնորդ Էլման Նամազովը հայտարարել է, որ Ազգային խորհուրդը ստացել է
Ռուսաստանի առջև Իբրահիմբեկովի պարտավորություններ չունենալու տեղեկանքը:
Նա կարծում է, որ դա բավարար է նրա համար, որ Իրբրահիմբեկովը փաստաթղթերը ներկայացնի ԿԸՀ-ին և սկսի իր ընտրողների ստորագրահավաքը: Եթե Ազգային խորհուրդն օգոստոսի 26-ին առաջադրի նոր թեկնածուի, ապա ԿԸՀ-ում նրա հաստատման հարցը կորոշվի հինգ օրվա ընթացքում: Մերժման և բողոքարկման դեպքում կպահանջվի ևս երեք օր՝ դա դիտարկելու համար:
Ստորագրություններով ցուցակների ընդունման վերջնաժամկետը սպառվում էսեպտեմբերի 9-ին ժամը 18.00-ին: Անհրաժեշտ է 60 օկրուգից ներկայացնել 40.000 ստորագրություն: Դա անելու համար Ազգային խորհրդին մնացել է չափազանց փոքր ժամանակ՝ 5-10 օր: Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 9-ին: